Վաղը Երեւան կժամանի Գերմանիայի Բունդեստագի փոխխոսնակ տիկին Անտյե Ֆոլմերը: Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Անտյե Ֆոլմերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ ծաղկեպսակ կդնի անմար կրակի մոտ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: