AM
3 October 2001 - 18:10 AMT

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆ

1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ կատարած խմբի առաջնորդին տրամադրված է նոր փաստաբան: Գործով գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի նախկին փաստաբան Արտավազդ Կարապետյանը հանկարծամահ եղավ սեպտեմբերի 29-ին: Նրան կփոխարինի Հայաստանի փաստաբանների միության անդամ Հակոբ Թեւոսյանը, որը կներկայացնի Հունանյանի շահեը պետպատվերի շրջանակներում: Գործին ծանոթանալու նպատակով դատարանը Թեւոսյանին տրամադրել է մեկ շաբաթ ժամանակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: