AM
3 October 2001 - 16:51 AMT

ԼՂՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵց ԿԱՆԱԴԱ

Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ուղեւորվեց Կանադա` տեղի հայկական համայնքում Հայաստանի Հանրապետության տասնամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով: ԼՂՀ պատվիրակության այցը Կանադա կտեւի հոկտեմբերի 4-12-ը: Այդ ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության մյուս անդամները կմասնակցեն Տորոնտոյում եւ Մոնրեալում ՀՀ անկախության տոնի առթիվ անցկացվելիք հանդիսություններին, կայցելեն այդ քաղաքների, ինչպես նաեւ մայրաքաղաք Օտտավայի հայկական հասարակական կառույցներ, կրթամշակութային օջախներ, եկեղեցական հաստատություններ, հանդիպումներ կունենան համայնքի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: