«Հասցնում ենք Արեւմուտքի տեղեկությանը, որը ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները իսլամական ահաբեկություն է անվանում, որ նման գնահատականը հանդիսանում է բարոյական ահաբեկում մեկ միլիարդ մահմեդականների համար»: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գարծակալությունը, դրա մասին Բաքվում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն: Նա համարում է, որ ահաբեկությանը կրոնական երանգ տալը կարող է ծառայել միայն միջկրոնական դիմակայության ստեղծմանը: Փաշազադեն համարում է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների պատճառները պետք է փնտրել ոչ միայն այդ երկրի սահմաններից դուրս, այլ նաեւ նրա ներսում: Այդուհանդերձ, նա հիշեցրել է, որ հայկական զինված միավորումների գործողությունները Ադրբեջանում, մասնավորապես` Խոջալուում, չեն գտել համապատասխան արձագանքը աշխարհում եւ չեն գնահատվել որպես քրիստոնեական ահաբեկություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: