AM
3 October 2001 - 17:04 AMT

CBS ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԻՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԹՅՈՒՆԸ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամերիկյան CBS հեռուստաընկերության ղեկավարությունը արձագանքել է հազարավոր հայերի նամակներին եւ հեռախոսազանգերին, որոնք բողոքում էին Օսամա Բեն Լադենի ահաբեկչական ցանցի հետ կապված երկրների շարքում Հայաստանի հիշատակման դեմ, որը հնչել էր սեպտեմբերի 18-ին CBS-ի եթերում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում, CBS ընկերության փոխնախագահ Մերսի ՄկԳինիսը ընդունել է, որ Հայաստանը սխալմամբ է հիշատակվել «թիվ 1 ահաբեկչի» հետ կապեր ունեցող երկրների ցուցակում: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում գրասենյակից հայտարարել են, որ ՄկԳինիսը ներկայացրել է նաեւ CBS News-ի պաշտոնական դիրքորոշումը, որից հետեւում է , որ «Հայաստանը ահաբեկչական գործունեության զոհ է, եւ ոչ թե ահաբեկիչների պատրաստման բազա»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: