AM
3 October 2001 - 13:38 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՍՏԱՆՁՆԵՑԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական հենակայանում կայացավ Ռուսաստանի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի մշտական համատեղ ռազմական հերթապահության ստանձման արարողությունը: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, արարողությանը մասնակցեց ՌԴ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը, որը հոկտեմբերի երկուսին ժամանել է Երեւան: Նշենք, որ ՌԴ ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանգնեցված են փորձարկումային ռազմական հերթապահության այս տարվա մայիսի չորսից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: