AM
2 October 2001 - 18:56 AMT

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Պյոտր Սուլիմկոն նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս: Գյումրիում հյուպատոսարանի բացումը պայմանավորված է այնտեղ տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայով: Հյուպատոսարանը տեղավորված է նախկին քաղաքային դատախազության շենքում: Հյուպատոսարանում կաշխատեն երեք մարդ` հյուպատոսը, տեղակալը եւ քարտուղարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: