AM
16 Հունիս 2010 - 07:19 AMT

Հայաստանի նախագահը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի դեսպանին Ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպանին եւ դեսպանատան աշխատակազմին Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: