AM
1 October 2001 - 19:04 AMT

«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ», – հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը հայտարարել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի Կոնգրեսում դժվար թե տեղի ունենան լսումներ ազատության աջակցության Ակտի 907-րդ ուղղման վերացման վերաբերյալ: (Ուղղումն արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը) Դեսպանի խոսքերով, քննարկումները կարող են սկսվել 1-2 ամսից, երբ ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդհանուր հայտարարի գան Ադրբեջանի եւ այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման անհրաժեշտության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: