Իր դիվերսիոն գործողություններով Բաքուն փորձում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքն այն իրավիճակի համար, եթե Բաքուն որոշի լուծել Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, դա նորություն չէ տարածաշրջանի համար, քանի որ նույնը արեց Վրաստանը ռուս-վրացական հակամարտության դեպքում:
Ընդ որում Ստեփան Սաֆարյանը քննադատեց միջազգային հանրության արձագանքը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ` կանգ առնելով, հատկապես ԵԱՀԿ ՄԽ հայտարարության վրա և համարելով այն անընդունելի: «Ադրբեջանը կարող է անհամարժեք հետևություններ անել այդ հայտարարությունից»,-ասել է Սաֆարյանը` հավելելով, որ դրանով ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե լուծում է, այլ բարդացնում է հակամարտության լուծումը:






