AM
1 October 2001 - 14:50 AMT

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Վաղը Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ռուս գեներալը մտադիր է հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ, կայցելի Գյումրիում տեղաբաշխված 102-րդ ռուսական ռազմական բազա: