AM
6 June 2003 - 14:30 AMT

ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐ

Հունիսի 11-14-ը Փարիզում կանցկացվեն Հայաստանի օրեր` նվիրված երկրի պատմությանն ու մշակույթին: Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է «Մեր Հայաստանը» ֆոտոցուցահանդես, որտեղ ներկայացվելու են ֆրանսահայ երիտասարդության աշխատանքները, կանցկացվեն հայկական երաժշտության համերգներ, ցուցադրվելու է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, ինչպես նաեւ ներկայացվելու է հայկական խոհանոցը: Հայաստանի օրերի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաեւ քննարկումներ եւ «կլոր սեղաններ»: Կազմակերպիչների խոսքերով` Հայաստանի օրերը Փարիզում դառնալու են ավանդական: