AM
29 September 2001 - 14:41 AMT

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ

Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ք. Քոքսը հայտնեց իր հերթական այցի – ԼՂՀ վարչապետի հետ հանդիպման նպատակը` ՀՔՀ կազմակերպության ջանքերով Ստեփանակերտում հիմնադրված – գործող վերականգնողական կենտրոնի հետագա ճակատագրի քննարկումը` հաշվի առնելով, որ շուտով լրանում է երկկողմ պայմանագրի ժամկետը: Կենտրոնի տնօրենը համառոտ տեղեկություններ ներկայացրեց երեքամյա գործունեության, ինչպես նա- հետագա ծրագրերի ու անելիքների վերաբերյալ: ԼՂՀ կառավարության ղեկավարը – բարոնուհի Ք. Քոքսը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ -ս անել ամեն ինչ` կենտրոնի գործունեությունը հաջողությամբ շարունակելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: