AM
29 September 2001 - 16:02 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության Տնօրենների խորհուրդն որոշում է ընդունել ներկայացնել իր արժեթղթերը Հայկական «Արմէկս» ֆոնդային բորսայում: «ԱրմենՏելի» ներկայությունը Հայաստանի շուկայում լուրջ եկամուտների երաշխիք է հանդիսանում կարողունակ ներդրողների համար, այդ թվում նաեւ ՀՀ քաղաքացիների»,- ասվում է ընկերության կողմից տարածված մամուլի համար հաղորդագրությունում: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, «ԱրմենՏել» ընկերության մաքուր եկամուտը 2000 թվականին կազմել է 4.7 մլն դոլար համեմատած 1999 թվականի, որը կազմել էր 9 մլն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: