AM
29 September 2001 - 15:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐՇԱԿՈՒՆԻ ԱՐՔԱՆԵՐԻ ՇԻՐԻՄԻՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Արագածոտնի մարզի Աղցք գյուղ` մասնակցելու Արշակունի արքաների շիրիմին ուխտագնացությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կազմակերպել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը, Արագածոտնի մարզպետարանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Արարողությունը մեր արժանավոր նախնիների հիշատակը պահպանելու, սերունդներին փոխանցելու եւ շիրիմը ուխտատեղի դարձնելու նպատակն ունի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: