AM
6 June 2003 - 14:28 AMT

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՆՎԱՃԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԸ

Հայ բռնցքամարտիկները Աթենքում ավարտված «Ակրոպոլիս» մրցաշարում նվաճել են մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում, բարձրագույն մրցանակի է արժանացել աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արամ Ռամազյանը: Բագրատ Ավոյանն ու Մարատ Թովմասյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Հայաստանից մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ: