AM
25 Հունիս 2010 - 10:40 AMT

Հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հայաստանի նախագահի այցը Գերմանիա հնարավորություն տվեց հանգամանորեն քննարկել հայ-գերմանական հարաբերությունների խորացման հեռանկարները: Այդ մասին Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա բավական հագեցած էր: Նա համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունները զարգացման բավական մեծ ներուժ ունեն: