AM
25 June 2010 - 12:35 AMT

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի հունիսի 18-ի միջադեպի արդյունքում զոհված 4 հայ զինվորների համար

Հունիսի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված միջադեպի` ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված չորս հայ զինվորների համար:

Բոլոր ցանկացողները կարող են գալ և իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի պաշտպանության համար քաջաբար զոհված զինվորների համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: