AM
28 September 2001 - 16:32 AMT

«ԱՐՄԵՆԹԵԼ»-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՐՈՊԵԱՎՃԱՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԻՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենԹել» հեռահաղորդակցային ընկերության տնօրենների խորհուրդը երեկ կայացած նիստում հաստատել է ներքաղաքային կապից օգտվելու համար րոպեավճար կիրառելու իր վճռականությունը: Ընդ որում, կառավարությունը շարունակում է պնդել, որ րոպեավճարը չի կիրառվելու: Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հավանական համարեց, որ «ԱրմենԹելը», այնուամենայնիվ, բնակչությանը կներկայացնի սեպտեմբերի հեռախոսային խոսակցությունների հաշիվները: Այդուհանդերձ նա հայտնեց, որ չի տեսնում անհանգստության ոչ մի առիթ, քանի որ կառավարությունը պատրաստ է կրելու իր խոստումների պատասխանատվությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: