Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը պետք է քննարկեր Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու մասին հարցը: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ վարչակազմին անմիջական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ադրբեջանական ու թուրքական լոբբիստների հետ ակտիվորեն համագործակցող սենատոր Սեմ Բրաունբեկի նախաձեռնությամբ հարցի քննարկումը երեկվա փոխարեն կկայանա երեքշաբթի օրը` հոկտեմբերի 2-ին: Ամերիկայի Հայդատի հանձնախումբը դիմել է հայազգի ընտրողներին` Սենատում իրենց ներկայացուցիչներին դիմելու եւ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարման կասեցումը պահանջելու կոչով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: