Այսօր արավոտյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես-Պողոս Երկրորդը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրա նստավայրում: Դրանից հետո նա ուղղվել է Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Օրվա երկրորդ կեսին Հռոմի Պապը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին կիրակի օրը Երեւանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում կանցկացնի էկումենիկ արարողություն: Հռոմի Պապը տաճարին կփոխանցի Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մինչ այդ պահվում էին Վատիկանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: