AM
25 September 2001 - 13:54 AMT

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՆՇՎԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն այսօր հանդես եկավ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: Նա առաջարկում է պաշտոնապես նշել նաեւ Սուրբ Էջմիածնի տոնը: Նախագծի համաձայն, այդ տոնը պետք է նշվի Զատիկի տոնից 64 օր հետո: Խորհրդարանի խոսնակը նշեց, որ նախաձեռնությունը հավանության է արժանացել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: