Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Արգենտինայի Նախագահի ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Նորբերտո Պադիլին: Իր պետության ղեկավարի անունից հյուրը նախագահին հանձնեց Բուենոս-Այրես այցելելու հրավերք: Արգենտինական պատվիրակությունը, արտաքին գործերի փոխնախարարի գլխավորությամբ, ժամանել է Երեւան Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: