AM
24 September 2001 - 16:45 AMT

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ ՀՀՇ-Ի ՀԵՏ ԻՐ ԿԱՊԵՐԸ

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայաստանի նախկին ղեկավարության անդամերը չեն մասնակցել անկախության10-ամյակին նվիրված տոնակատարությունների պաշտոնական միջոցառումներին: 1991-1998թ.թ. Հայաստանը կառավարողները անկախության օրը նշել են «Հայոց Համազգային շարժում» կուսակցության շենքի գրասենյակում: Ուշագրավ է, որ մասնակիցների թվում է եղել նաեւ նախկին վարչապետ, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը` Արամ Սարգսյանը: Հանրապետական ԶԼՄ-ներից շատերը դրանում հակված են տեսնել Ժողովրդական կուսակցության, «Հանրապետություն» եւ «Ազգային միություն» կուսակցությունների կողմից ստեղծված նոր ընդդիմադիր դաշինքի ղեկավարներին եւ նախկին վարչակարգի գաղափարախոսներին համախմբող ամուր կապերի ապացույցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: