AM
24 September 2001 - 14:15 AMT

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՏԱՃԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Երեւանում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի բացման հանդիսավոր արարողությունը: Մայր տաճարի շինարարությունը սկսվել էր դեռեւս Վազգեն Առաջին Կաթողիկոսի կենդանության օրոք եւ շարունակվել` Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ժամանակ: Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրի անունը կրող վանքի բացումը հանդիսացավ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների գագաթնակետը : Հանդիսավոր արարողությանը ներկա էին քրիստոնեական 25 քույր եկեղեցիների ներկայացուցիչները, երկու հայկական երկրների նախագահները, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Ֆրանսիայի սենատի եւ Ռուսաստանի պետդումայի անդամներ, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետը, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Վանքի օծման արարողությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Համայն Ռուսասիո Պատրիարք Ալեկսի Երկրորդը:
Վանքում պետք է պահպանվեն Վատիկանից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Վաղը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը եւ Հռոմի կաթողիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը, կանցկացնեն համատեղ էկումենիկ պատարագ

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: