AM
24 September 2001 - 14:18 AMT

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՅՈՒՌՈՆԱԵՓՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ օրը Սուրբ Էջմիածնում կայացավ մյուռոնաեփման արարողությունը: Այս առաջին մյուռոնաեփումն էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրոք: Արարողությանը ներկա էին գտնվում քրիստոնեական 25 եկեղեցիների առաջնորդներ եւ ներկայացուցիչներ, որոնք Երեւան էին ժամանել մասնակցելու Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: