AM
22 September 2001 - 17:16 AMT

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ հԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ս. Էջմիածնում 1700-ամյակի նվիրված հանդիսություններին կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը: Վեհափառ հայրապետին ընկերակցած պատվիրակության կազմում են թեմակալ առաջնորդներ եւ միաբաններ: Ինչպես հայտնեցին Անթիլիասից, Հայաստան մեկնելու եւ վերադառնալու համար Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին Վեհափառ հայրապետին է տրամադրել իր անձնական ինքնաթիռը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: