AM
22 September 2001 - 16:36 AMT

ԼՂՀ ԽՈՐՀԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԵԽԽՎ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանը նամակ է ուղղել Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Բրունո Հալլերին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Օլեգ Եսայանը նամակում նշում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ օգտագործում են ԵԽԽՎ-ն եւ այլ կառույցները ` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ ժողովրդին վարկաբեկող ապատեղեկատվություն տարածելու համար: Այս կապակցությամբ ԼՂՀ Ազգային Ժողովի ղեկավարը հրավիրել է ԵԽԽՎ-ի պատվիրակությանը այցելել Լեռնային Ղարաբաղ եւ «տեղում ծանոթանալ իրականությանը»: Օլեգ Եսայանը հույս է հայտնել, որ «այդ առաքելության արդյունքում վերջ կտրվի բարձր կառույցների միջոցով Լեռնային Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն տարածելուն»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: