Հայկական ծագմամբ հայտնի ֆրանսիական երգիչ Շարլ Ազնավուրը այսօր գիշերը ժամանել է Երեւան: Նա կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տասնամյակի եւ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին: Ազնավուրը կայցելի նաեւ աղետի գոտու քաղաքները: Գյումրիում նա կմասնակցի իր իսկ արձանի բացմանը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը երեկ չէ առաջի օրը որոշում է ընդունել Շարլ Ազնավուրի անունով կոչել մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնին եւ «Երեւան» հյուրանոցին հարող հրապարակը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: