AM
8 July 2010 - 15:39 AMT

Հայաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են բարձրագույն կրթությունն ու գիտական աստիճանները հավաստող փաստաթղթերի փոխճանաչումը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: