AM
9 Հուլիս 2010 - 08:08 AMT

ՀՀ ԱԳՆ-ն գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: