AM
11 July 2010 - 10:43 AMT

Կլաուդիա Կարդինալե.”Ես երջանիկ եմ, որ Հայաստանում եմ գտնվում”

Հուլիսի 10-ին Երևան է ժամանել իտալացի դերասանուհի, Անրի Վեռնոյի “Մայրիկ” ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը` Կլաուդիա Կարդինալեն` մասնակցելու “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին;

“Ես շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ ինձ բախտ է վիճակվել դեր խաղալու “Մայրիկ” ֆիլմում և այդ ֆիլմի միջոցով ճանաչել Հայաստանը”, – ասել է Կ. Կարդինալեն “Զվարթնոց” օդանավակայանում` Երևան ժամանելիս: Դերասանուհուն դիմավորել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին;