AM
20 September 2001 - 13:02 AMT

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով շաբաթ օրը Երեւան կժամանի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ Երկրորդը: Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կմասնակցի Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված հանդիսություններին: Սեպտեմբերի 23-ին նա կմասնակցի Երեւանում Սուրբ Գրիքոր Լուսավորչի եկեղեցու բացման արարողությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: