AM
13 July 2010 - 09:58 AMT

Հայաստանի նախագահն ընդունել է Իսրայելի Պետական վերահսկիչ եւ օմբուդսմեն Միխա Լինդենշտրաուսին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսմեն Միխա Լինդենշտրաուսին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմենի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: