AM
14 Հուլիս 2010 - 07:21 AMT

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երևանում գտնվող ֆրանսիացի դիվանագետներին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանրապետության ղեկավարը, շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: