AM
15 July 2010 - 14:48 AMT

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեցին ուսանողների և դասախոսների հետ

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեցին Բելգիայի տարբեր համալսարաններից ժամանած ուսանողների և դասախոսների հետ:

Դիվանագետները ներկայացրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողներին և դասախոսներին հուզող բազմաթիվ հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: