Վաղը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերի շփման գծի վրա ԵԱՀԿ-ի դիտորդները կանցկացնեն հերթական մանիտորինգը: Այս անգամ դիտորդները կվերահսկեն Աղդամի տարածաշրջանի Յուսիֆջանլի բնակավայրի հատվածում կրակի դադարեցման ռեժիմի երկկողմ պահպանումը: Ադրբեջանական կողմից մանիտորինգը կանցկացնի Անջեյ Կասպրչիկը, որը հանդիսանում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ղարաբաղյան կողմից` նրա բանակային օգնականները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է:






