AM
17 Հուլիս 2010 - 09:44 AMT

Հակոբ Ավետիքյան. Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթաց

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր հայկական կողմը մի քանի սխալ է թույլ տվել, ինչը շարունակվում է մինչ օրս` անթույլատրելի է, որ բանակցություններ են ընթանում տարածքների հանձնման շուրջ`ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համար նրան պատասխանատվության կանչելու փոխարեն: Այդ մասին Արմենական -Ռամկավար ազատական կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը: Հայկական կողմը բանակցությունների ընթացքում պետք է արծարծի նաև հայ փախստականների խնդիրը և ամեն ինչ անի, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթաց:

Ըստ Ավետիքյանի, ղարաբաղյան գործընթացը դուրս է եկել իր բնականոն հունից, ինչը հարկավոր է շտկել: