AM
17 July 2010 - 10:26 AMT

Թեքեյան մշակութային կենտրոնում ցուցադրվեց գրաֆիկական աշխատանքների «Հայոց ցեղասպանություն» կոչվող ցուցահանդես

Հուլիսի 17-ին Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում բացվեց «Հայոց ցեղասպանություն կոչվող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության համագումարի շրջանակներում: Ցուցահանդեսին ներկայացված են աշխատանքներ, որոնք 1886-1923 թթ. հրատարակել են աշխարհի տարբեր պարբերականներ, այդ թվում` Ֆրանսիայի և Իտալիայի պարբերականները: Ցուցահանդեսը կազմակերպել է Արմենական-Ռամկավար կուսակցության անդամ, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը:

Ս.Թորոսյանի խոսքերի համաձայն, ցուցահանդեսին թեև ներկայացված էր 40 աշխատանք, սակայն իրականում դրանք 4000-ից ավելի են: