Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի):
Ժողովածուն պարունակում է Մայր Աթոռի «Արարատ» պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ և տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ, ասվում է Մայր Աթոռի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: