AM
21 Հուլիս 2010 - 10:59 AMT

Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական սահմանի բացման համար այսօր նախադրյալներ չկան

Մոտ ապագայում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վերսկսումն անհնար է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, քրդական խնդրի սրման ֆոնի վրա թուրքական կողմի համար այժմ նախընտրելի է չբացել սահմանը Հայաստանի հետ, ասել է պատմաբանը: