AM
21 July 2010 - 13:11 AMT

Եղիշե Թանաշյան. Հայ-թուրքական սահմանի բացումից հետո միայն թուրքերը չեն, որ կսկսեն Հայաստան այցելել

«Հայ-թուրքական սահմանի բացումից հետո դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կմեծանա, բայց ոչ թե թուրքերի հաշվին, ովքեր ցանկանում են Հայաստան այցելել, այլ ամերիկացիների ու եվրոպացիների հաշվին, ովքեր ցանկանում են Հայաստան հասնել Արևելյան Անատոլիայով»,- հուլիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Տուրիստական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը: Նրա խոսքով, մարդիկ չեն ցանկանում ավելորդ գումար վճարել տարհանող երկրին, որով նրանք պետք է Հայաստան հասնեն, ուստի այդ գործընթացը կխթանի տուրիզմի զարգացումը Հայաստանում: «Այս կապակցությամբ մենք արդեն բանակցություններ ենք վարում մեր թուրք գործընկերների հետ»,- նշել է Թանաշյանը:

Նրա խոսքով, անցյալ տարի Հայաստան են այցելել մոտ 580 հազ. զբոսաշրջիկներ, որոնցից կազմակերպված տուրիստական խմբերով ժամանել էին միայն 60-100 հազ. հոգի: