AM
28 July 2010 - 11:42 AMT

Կարինե Դանիելյան. Պղնձամոլիբդենային հանքավայրից ակնկալվող եկամուտն անհամեմատելի է Թեղուտի անտառի կորստի հետ

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրից ակնկալվող եկամուտն անհամեմատելի է այն կորստի հետ, որ կկրի Հայաստանը Թեղուտի անտառի հատման դեպքում, քանի որ արդյունքում առաջիկա 5 տարինեին դա կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը, իսկ բնակավայրի էկոհամակարգը այլևս հնարավոր չի լինի վերականգնել»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը Թեղուտի անտառի հատման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ նրա, հատված անտառը հարկ կլինի վերականգնել մեկ այլ վայրում, իսկ դա տասնյակ տարիների խնդիր է: «Մինչդեռ, եթե ողջ հողը փորվի, դրենաժային ջրերը իջնեն ստորին շերտեր և ավելի բարձր գտնվող անտառները կչորանան»,-ասել է Կարինե Ղազինյանը:

Ըստ նրա, պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման փոխարեն, կարելի է կրկին բացել պահածոների գործարանները և այդպիսով աշխատատեղեր ստեղծել տեղաբնակների համար: Նա ընդգծեց նաև, որ այդ վայրում եզակի կենդանիներ են տարածված, որոնք գրանցված են Կարմիր գրքում և կանհետանան Թեղուտի անտառի հատման դեպքում:

Թեղուտի անտառի հատման դեմ բողոքի ակցիա է այսօր կայացել ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ի մոտ: Ցուցարարները մեղադրում են բանկին 243 մլն դոլար վարկային միջոցներ «Հայկական պղինձ» նախագծի համար հատկացնելու մեջ: