AM
28 Հուլիս 2010 - 12:53 AMT

Կոնգրեսի ընտրություններից առաջ Վաշինգտոնը կխստացնի Անկարայի հետ շփման տոնը

Կոնգրեսի ընտրություններից առաջ Վաշինգտոնը կարող է հանդես գալ Անկարայի հասցեին ուղղված կտրուկ հայտարարություններով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, Ամերիկայի քաղաքական շրջանակները որոշակի քայլերի կդիմեն, որպեսզի գրավեն հայազգի ընտրողներին: Թուրքագետն ընդգծել է, որ հենց այդ տեսակետից է հարկավոր դիտարկել Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱՄՆ Կոնգրեսում ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի սկզբին: