AM
4 August 2010 - 12:58 AMT

40 րոպեով կկրճատվի Գյումրիից Երևան էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը

Օգոստոսի 1-ից Գյումրի-Երևան գնացքի ուղևորները 40 րոպե շուտ կհասնեն մայրաքաղաք, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Ընդ որում, «Գյումրի» կայարանից էլետրագնացքը կմեկնի 7:10 և կժամանի «Երևան» կայարան 13:39: Գնացքը կաշխատի ամեն օր: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այդ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր կրճատել Արտաշատ-Երևան կայարանների միջև երթևեկության տևողությունը` հասցնելով այն 32 րոպեի: