AM
4 June 2003 - 18:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկերների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի առանձնազրույցը Թուրքիայի փոխվարչապետ եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Հայաստանի արտգործնախախարարությունում նույնպես տեղեկություններ չունեն նախարարների հանդիպման վերաբերյալ: