AM
11 Օգոստոս 2010 - 11:11 AMT

Աշնանը Եվրախորհրդարանը, հնարավոր է, Նախիջևանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունի

Այս տարվա աշնանը Եվրախորհրդարանը, հնարավոր է, Նախիջևանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքով, hայտարարության նախագիծն արդեն ներկայացվել է Եվրախորհրդարանում: Ընդ որում, նա նշել է, որ գործին պակասում է միայն հայոց պետության աջակցությունը, որը փոքր-ինչ ուշանում է: «Այնուամենայնիվ, գործընթացն արդեն սկսվել է, և ես կարծում եմ, որ աշնանը հայտարարությունը կընդունվի»,- ասել է Մինասյանը: