AM
4 June 2003 - 18:15 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այսօր Երեւանում բացվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության միջխորհդարանական կոմիտեի հերթական 4-րդ նիստը: Նիստում քննարկվում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքին, մի շարք տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանն աղքատության մակարդակի նվազեցման ռազմավարական ծրագրի իրագործման եւ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ուղղությամբ, ինչպես նաեւ խթանել երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: