Օգոստոսի 15-ին ՀԱԵ-ն նշում է հինգ Ծխական տոներից մեկը` Սուրբ Տիրամոր Նինջը:
Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո բնակվում է Երուսաղեմում` Հովհաննես Ավետարանիչի խնամակալությամբ: Մոտ 12 տարի Տիրամայրն այցելել է իր սիրելի Որդու գերեզմանն ու անընդմեջ աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվել է Գաբրիել հրեշտակապետը և ավետել նինջի մասին: Տիրամայրն այդ լուրը հասցրել է իր հարազատներին ու բոլոր քրիստոնյաներին` կտակելով, որպեսզի իրեն թաղեն Գեթսեմանի այգում: Տիրամոր վախճանից քիչ առաջ բոլոր առաքյալները, առանց միմյանց հետ պայմանավորվելու, հավաքվում են Նրա տանը: Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին կտակում է Սուրբ Պատարագ մատուցել, որպեսզի վերջին անգամ ընդունի Սբ. Հաղորդությունը: Մինչ առաքյալները լալիս էին, Հովհաննեսը վերցնում է տախտակը, տալիս Տիրամորն ու խնդրում, որպեսզի նա տախտակի վրա թողնի իր պատկերը:
Սուրբ Տիրամոր Ննջի տոնին պատարագից հետո օրհնվում է խաղողը, ինչպես նաև օծվում է բերքը
Օգոստոսի 16-ը, ինչպես միշտ, մեռյալների հիշատակման օրն է: ՀՀ կառավարությունն այդ օրը ոչ աշխատանքային է հայտարարել: Դրա փոխարեն աշխատանքային կլինի օգոստոսի 21-ը` շաբաթ: