«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 10 տարի առաջ: Եթե առաջ Թուրքիան կարող էր հանդես գալ «ավագ եղբոր» դերում և ցուցումներ տալ, ապա այսօր նա փորձում է հետաքրքրել և համոզել Բաքվին` ելնելով իր շահերից»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, ճնշում գործադրելու Անկարայի լծակները թուլացել են, և Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում, որովհետև նա ի դեմս Ռուսաստանի այլընտրանք ունի, որին կարելի է գազ վաճառել և սպառազինություն գնել:
Նա նաև ավելացրեց որ, Բաքուն հրաժարվում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմը Թուրքիայի հետ, որովհետև վախենում է, որ այդ դեպքում Ադրբեջանի տարածք կթափանցեն Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինները:






